TOP նոր
» » » Նիկոլիզմի հետ գնալ մի ճանապարհով՝ նշանակում է լեգիտիմացնել դավաճանությունները. Զաքարյան

Նիկոլիզմի հետ գնալ մի ճանապարհով՝ նշանակում է լեգիտիմացնել դավաճանությունները. Զաքարյան

7-04-2021, 13:54 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
7 Ապրիլ 2021, 13:54 - NovostiNK
Նիկոլիզմի հետ գնալ մի ճանապարհով՝ նշանակում է լեգիտիմացնել դավաճանությունները. Զաքարյան


«Մենք մի կարևոր խնդիր ենք դնում՝ Նիկոլի վարչապետությամբ, թեկուզ լինի ժամանակավոր պաշտոնակատար, երկիրը տանել ընտրությունների, նշանակում է կործանել այս երկիրը ֆարս ընտրությունների միջոցով»,- ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ խոսելով «Հայաստանի Հանրապետական» կուսակցության առաջիկա ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու մասին։

Նա ընդգծեց՝ երկիրն առողջացնելու, երկիրն այս վիճակից դուրս բերելու խնդիր կա, դա հնարավոր է անել առանց Նիկոլի ու առանց նիկոլիզմի։

«Նիկոլիզմի հետ գնալ մի ճանապարհով կամ նրա հետևից, թեկուզ նրան ընդդիմադիր կեցվածքով, նշանակում է լեգիտիմացնել ակնհայտ դավաճանությունները, որոնք տեղի են ունեցել մեր պետության շահերի դեմ, մեր քաղաքացիների, մեր երկրի, դաշնակիցների դեմ։

Ինչ կստացվի այդ դեպքում. այսինքն՝ մենք գնում ենք մեխանիկորեն մասնակից դառնալու մեկի ավանտյուրային, որը, ըստ էության, վերջում կանգնելու ու ասելու է՝ ինձ ասում էին դավաճան, բայց հասարակության 20 տոկոսը չի գտնում, որ դավաճան եմ, նրանց շահերն եմ ներկայացնում»,- ասաց Ա. Զաքարյանը։

Նրա խոսքով, ՀՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չունի, եթե նույնիսկ որոշի էլ չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվանալու է ու կողք է քաշվելու։

«Բնականաբար, մենք մասնակցությունն ունենալու ենք, տարբեր ձևեր կան, պարտադիր չի անունդ գրված լինում ընտրական ցուցակում»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նա չբացառեց, որ այդ ընտրությունները դառնան ՀՀ-ում բախումների նոր ալիք։

«Շատ կարևոր է ընդդիմությունն այս իրավիճակում կարողանա եթե ոչ պաշտոնական միավորումների գնա, ապա համաձայնեցված կանոններով, գործողություններով գործեն։ Կարծում եմ ընդդիմադիր դաշտն ունի մեկ հիմնական նպատակ, դրա միջով անցնելու և ապագան կառուցելու, այս իրավիճակից դուրս գալու համար ավելի մեծ մոտիվացիա ունի համաձայնեցված գործողություններ իրականացնելու համար։

Նիկոլիզմից պետք է իսպառ ազատվել և բոլոր քաղաքական համաձայնությունների արդյունքում տեսնել գոնե առաջիկա 3-4 տարիների հակաճգնաժամային քայլերը, գործողությունները, յուրաքնաչյուրն իր պատասխանատվության ոլորտում կարողանա իրականացնել»,- ասաց նա։

Արտակ Զաքարյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործից, նշեց, որ հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ Նիկոլի այդ անարդար և ապօրինի վերաբերմունքը, որ երկու տարի և ավելի շարունկավում էր, այլևս հեռանկար ունենալ չէր կարող։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS