TOP նոր
» » » Արեւմուտքը վիճարկում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հաստատած բալանսը

Արեւմուտքը վիճարկում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հաստատած բալանսը

18-04-2021, 11:16 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Արեւմուտքը վիճարկում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հաստատած բալանսը


18 Ապրիլ 2021, 11:16 - NovostiNK
Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը

Պարոն Սարոյան, վերջին օրերին տեղեկություններ կան, որ Ռուսաստանն ուզում է, որպեսզի Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դառնա։ Այս ֆոնին ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

Այսօր կարելի է վստահ ասել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ուներ արտաքին քաղաքական շահառուներ։ Եվ դրա արդյունքներով կարող ենք դատել, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է Թուրքիային և Ռուսաստանին։

Երբ խոսում ենք այդ շահագրգռության մասին, բնականաբար, պետք է խոսենք նաև այն շահաբաժինների մասին, որոնք իրենք ստացել են։ Եվ այդ տեսանկյունից ակնհայտ է թուրքական շահերի շրջանակը, որը մեր հանրության համար գոնե ակնառու է։ Առաջին հերթին դա Հարավային Կովկաս թուրքական զորքերի ոչ միայն մուտք գործելն էր, այլ դրա հաստատումը Ռուսաստանի կողմից։ Այնուհետև, Ադրբեջանում լիարժեք ռազմաքաղաքական այդ պատրոնաժության սահմանումը և Ալիևի խամաճիկային կարգավիճակը, Աղդամում ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը, որը նպատակ ունի վերահսկողություն կիրառել Արցախի ողջ տարածքում, այդ թվում՝ Արցախից բռնազավթված տարածքներում։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն ԼՂԻՄ տարածքին է վերաբերում, այլ ընդհանրապես ամբողջ Արցախին։ Այդ վերահսկողությունը, այդ ամենը թուրքական շահի տիրույթում է գտնվում։

Իսկ Ռուսաստանի շահը ո՞րն էր․ Ռուսաստանի շահի տեսանկյունից առայժմ գծագրվել է այն, որ ռուսական զինուժը մուտք է գործել Արցախ։ Դա որպես մեկ շահաբաժին։ Բայց երբ մենք այդ երկու շահերը տարբեր նժարների վրա ենք դնում, տեսնում ենք, որ ռուսական շահի նժարն այդքան ծանր չէ։ Եվ այդ տեսանկյունից է պետք հասկանալ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հեռանկարը։

Ըստ էության այսօր այն խոսակցությունները, որոնք կան քաղաքական շրջանակներում,այդ թվում՝ ռուսական քաղաքական շրջանակներում, ցույց են տալիս, որ ռուսական շահաբաժնի մի կարևոր կոմպոնենտ է եղել Ադրբեջանի ԵԱՏՄ մուտք գործելը։ Դա դեռևս իրականություն չի դարձել, բայց իր հերթին է սպասում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի հարցի վերաբերյալ օրերս հայտարարությամբ հանդես եկան՝ հիշեցնելով կարգավորման հիմնական տարրերի մասին։ Զուգահեռ, ամերիկյան կողմն է ակտիվացրել հայտարարություններն այս հարցով։ Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ուենենալ։

Մինսկի խմբի գործունեություն այսօր կաշկանդված է այն իրավիճակով, որը տիրում է Սևծովյան տարածաշրջանում։ Ըստ էության, Մինսկի խմբի երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այսօր ուղղակիորեն ներգրավված են Սևծովյան տարածաշրջանում կոնֆլիկտային այն իրավիճակի մեջ, որտեղ մի կողմը հենց Ռուսաստանն է։ Իհարկե, Ռուսաստանը ևս Մինսկի խմբի ձևաչափի տեսանկյունից կաշկանդված է՝ լինելով ուկրաինական հակամարտության կարևոր կողմերից մեկը։ Սակայն առաժմ հնարավոր չէ խոսել Ղարաբաղյան խնդրում Մինսկի խմբի՝ շատ ավելի ակտիվ գործունեության մասին, քանի որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հարցում դեռ կան անորոշություններ։ Մինսկի խմբի ակտիվացումը սպասելի կլինի միայն ուկրաինական ճգնաժամի շուրջ ավելի ակտիվ գործողությունների փուլն սկսելուց կամ ավարտելուց հետո։

Հասկանալի է, որ թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան այսօր խնդիր ունեն Սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումների արդյունքում ստանալ ուժերի այլ հավասարակշռությունը, որը խախտվել է, և որը խախտվել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ տեսանկյունից է պետք նայել Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, հատկապես ԱՄՆ և Ֆրանսիայի։

Ըստ էության, պետք է ակտիվ ներգրավվածություն սպասել այն ժամանակ, երբ հստակություն կմտնի Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Եվ մեկը մյուսի շարունակությունը կդառնա։ Սա է այն ընդհանուր գործընթացը, որը ներկայում կա տարածաշրջանում՝ կոնկրետ Մինսկի խմբի շրջանակներում։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը խոսել է այն մասին, որ պետք է պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ, հայտարարություններ են եղել ԱՄՆ կողմից Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու մասին։ ԱՄՆ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը տարածաշրջանում։

Քանի որ նշեցի, որ Հարավային Կովկասում տեղի է ունեցել հավասարակշռության խախտում՝ կոնկրետ Արևմուտքի շահերի տեսանկյունից, և այդ խնդիրն ըստ էության ծառացել է Արևմտյան տերությունների օրակարգում, իրենք այդ խնդիրը լուծելու ճանապարհն առայժմ տեսնում են ուկրաինական թնջուկի հանգուցալուծման միջոցով։ Հավասարակշռության բերման ուղղությամբ ակտիվությունը չի նվազել, պարզապես ներկա ռազմաքաղաքական իրավիճակը թելադրում է, որ հավասարակշռության գալու այդ ճանապարհն ընթանա փոխկապակցված ուկրաինական խնդիրի լուծմամբ։

Ըստ էության այն հավասրաակշռությունը, որը հաստատվել է Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, այսօր դա է վիճարկվում Արևմուտքի կողմից։ Եվ սպասել, որ կհաստատվի կամ կընդունվի երկու տերությունների միջև եղած հավասարակշռությունը, առայժմ այդպիսի աշխարհաքաղաքական պահանջ չի նկատվում։ Հակառակը, նկատվում է այդ առկա հավասարակշռությունը խախտելու պահանջ՝ հատկապես Արևմտյան տերությունների կողմից։

Ընդ որում, ես կցանկանայի անդրադառնալ նաև Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի համատեքստում երկու տերությունների՝ մի կողմից ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի և մյուս կողմից Թուրքիայի՝ կրկին միակողմանի հավասարակշռության հաստատմանը։ Ուղիղ 100 տարի Արևմուտքը ստիպված հանդուրժել է դա, սակայն արդեն այս երկրորդ հավասարակշռության պարտադրումն աշխարհին շատ ավելի «ծանր է տանում» Արևմուտքը։ Եվ ամեն ինչից երևում է, որ այդ բալանսի պարտադրման վերաբերյալ այս անգամ Արևմուտքը շատ ավելի կոշտ պատասխան է պահանջելու։

Իրենք, 100 տարի առաջ օգտվելով երկբևեռ աշխարհ ձևավորելու վերաբերյալ ծավալվող գործընթացներից, կարողացան իրենց հաստատած բալանսը պարտադրել աշխարհին։ Սակայն այսօր նման կարգի ևս մի պարտադրանք նշանակում է Արևմուտքի դերի և նշանակության ուղղակի ոտնահարում, անգամ արհամարհում։ Եթե հիմա կրկին հանդուրժվի դա, հետևանքներ կթողնի Արևմտյան պետությունների հեղինակության և քաղաքական կշռի վրա։


Աղբյուրը՝ lragir.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS