TOP նոր
» » » Մինչեւ ռազմագերիների ողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի Ադրբեջանին. Սոֆյա Հովսեփյան

Մինչեւ ռազմագերիների ողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի Ադրբեջանին. Սոֆյա Հովսեփյան

12-05-2021, 13:00 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
12 Մայիս 2021, 13:00 - NovostiNK
Մինչեւ ռազմագերիների ողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի Ադրբեջանին. Սոֆյա Հովսեփյան


Ակնկալիքներ միշտ կան, այլ հարց է՝ կլինի գերիների վերադարձ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերգեյ Լավրովի տարածաշրջան այցից հետո կարող են լինել ակնկալիքներ, որ գերինաերի հարցը արագ լուծում կստանա:

«Իրաականում այնտեղ խոսվում էր ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին, ինչը արդեն երկար ժամանակ Ադրբեջանն ուզում է ձեռք բերել, բայց ինչպես միշտ ուզում է դրանք ունենալ, բայց փոխադարձ ոչինչ չանել: Իսկ մեր կողմը հերթով ամեն ինչ զիջում է, ոչ մի պահանջ չներկայացնելով, կամ ներկայացնում է, որոնք համապարփակ չեն կիրառվում: Ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտում է պայմանավորվածությունները, անգամ երբ օրինակ, պայմանավորվում են 30 ռազմագերի պետք է վերադարձվի, վերջում 3 կամ 5 ռազմագերի է վերադառնում: Այսինքն մեծ հույսեր չպետք է կապենք այդ բանակցությունների արդյունքի հետ, եւ պետք է շատ խիստ մոտենանք, որ ոչ թե քարտեզները տրամադրենք, հետո ստանանք ռազմագերիներին, այլ մինչեւ ռազմագերիների ամբողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի իրենց»,-հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:

Նա հավելեց, որ պետք է հստակ պահանջ ներկայացվի, որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է, բոլոր կետերը պետք է իրականացվեն եւ շատ արագ ժամանակահատվածում. «Սրա երաշխավորը ռուսական կողմն է, որը կարծես թե չպետք է թերանա, եւ ոչ թե մեզնից պետք է պահանջներ ունենա, որովհետեւ մենք գրեթե բոլոր պահանջները կատարել ենք եւ ավելին, իսկ ադրբեջանական կողմը ինչպես խախտել է իր բոլոր պարտավորությունները մինչեւ պատերազմը, պատերազմի ժամանակ եւ հետո, նույնն էլ անում է հիմա: Իհարկե, միջազգային կառույցների կողմից կան ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց Ադրբեջանը պնդում է միայն իր շահերից բխող պահանջները եւ անտեսում է բոլոր տեսակի ճնշումները: Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենին եւ իր վերաբերմունքը ցուցաբերի Ադրբեջանին: Փաստորեն դուրս է գալիս, որ Ադրբեջանն օգտվում է միջազգային ֆինանսավորումներից, բայց երբ կա հստակ պահանջ միջազգային կառույցների կողմից, անտեսում է դրանք»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Սյունիքի սահմանապահ գյուղերում անվտանգության խնդիրներին, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Մենք պարտավոր ենք այդ խնդիրներին անդրադառնալ եւ անվտանգությունն ապահովել: Սյունիքում անվտանգ չէ, Վայոց ձորում անվտանգ չէ, Վարդենիսում անվտանգ չէ, Տավուշում անվտանգ չէ, եւ առհասարակ Հայաստանում այլեւս չկա անվտանգ տարածք: Եթե մենք խաբում ենք, օրինակ, շիրակցուն, որը հեռու է սահմանից, ապա սյունեցուն չես կարող խաբել: Ճիշտ կլինի, որ ուղղակի լռեն ու գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիաներ տարածեն: Գրեթե ոչ մի գործողություն այդ առումով արված չի»:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS