TOP նոր
» » » Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար

Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար

13-05-2021, 09:57 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
13 Մայիս 2021, 09:57 - NovostiNK
Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների  համար


Շիրակի մարզպետը կղեկավարի Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը` տեղեկացելով որ իբրև մարզային շտաբի ղեկավար այս պահին հստակ պարտականություն ունի՝ Շիրակի մարզում կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունն ընտրություններին: «Եվ հետևելու եմ, որպեսզի ընտրության նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգը: Նաև որպես Շիրակի մարզպետ արդեն հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ այն ստեղծված լավ մթնոլորտը, որը կլինի նախընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց մարզպետը:

Քարոզարշավի ընթացքում Հովհաննես Հարությունյանը կլինի արձակուրդում՝ անկախ կուսկացության ընտրական ցուցակում լինել-չլինելուց: «Ցուցակում իմ ընդգրկվել-չընդգրկվելու մասին էլ շուտ է խոսելը: ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել իր ներկա լինելու մասին»,- նշեց մարզպետը: Շիրակի մարզպետը նաև վստահեցնում է, որ իր կողմից վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար. «Վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու եմ: «Ավանդական» ընտրությունները մնացել են պատմության մեջ, և, եթե կան ուժեր, որոնք նման մտավախություն ունեն, ապա դա ասում են իրենց փորձից: Մենք բացառում ենք դա: Մենք, ի վերջո, որպես քաղաքացիներ պետք է հասկանանք, որ պետք է ընտրենք այնպիսի քաղաքական ուժի, որն ունի հստակ տեսլական, իսկ գրված ծրագրերն այնպիսին են, որոնց կհավատանք, որովհետև մեծ-մեծ խոսելն այլ բան է, աշխատանք կատարելը, և այդ աշխատանքով համակարգային փոփոխություններին հիմք դնելը այլ»,-նշեց մարզպետը՝ հավելելով. «Ամենամեծ մտավախությունս այն է, որ մարդիկ կարող են չգնահատել իրենց ձայնը: Ես պետք է նշեմ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին իմ հույսը, որ մենք որպես քաղաքացի չպետք է լինենք նպատակի ճանապարհին գործիք, այս հարցը որպես պատվի նշան լինի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ նման փաստեր ունենալու դեպքում թող իրավապահ մարմինները արձագանքեն օրենքի ողջ խստությամբ»:

Արմենուհի Մխոյան


Աղբյուրը՝ armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS