TOP նոր
» » » Ադրբեջանցիների ներխուժած վայրերում տեղանքը, զինվորականները և ապահոման ճանապարհները հայկական բանակի վերահսկողության տակ են. ՀՀ ՊՆ-ն՝ Շոյգուին

Ադրբեջանցիների ներխուժած վայրերում տեղանքը, զինվորականները և ապահոման ճանապարհները հայկական բանակի վերահսկողության տակ են. ՀՀ ՊՆ-ն՝ Շոյգուին

14-05-2021, 16:27 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
14 Մայիս 2021, 16:27 - NovostiNK
Ադրբեջանցիների ներխուժած վայրերում տեղանքը, զինվորականները և ապահոման ճանապարհները հայկական բանակի վերահսկողության տակ են. ՀՀ ՊՆ-ն՝ Շոյգուին


Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։

Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահովման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։

Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS