TOP նոր
» » » ԵԱՀԿ-ում ներկայացվել է Արցախի օկուպացված տարածքներում ահաբեկիչների վերաբնակեցմամբ շրջանի էթնիկ կազմը փոփոխելու Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերը

ԵԱՀԿ-ում ներկայացվել է Արցախի օկուպացված տարածքներում ահաբեկիչների վերաբնակեցմամբ շրջանի էթնիկ կազմը փոփոխելու Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերը

17-07-2021, 11:43 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
17 Հուլիս 2021, 11:43 - NovostiNK
ԵԱՀԿ-ում ներկայացվել է Արցախի օկուպացված տարածքներում ահաբեկիչների վերաբնակեցմամբ շրջանի էթնիկ կազմը փոփոխելու Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերը


Հուլիսի 14-ին ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահությունը և ԵԱՀԿ Շվեդական նախագահությունը կազմակերպել են համատեղ նիստ՝ նվիրված ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ԵԱՀԿ դերակատարությանը և հանձնառություններին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

«Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ ահաբեկչությունը շարունակում է վտանգել միջազգային անվտանգությունը և կայունությունը: Անդրադառնալով ահաբեկչության վերջին դրսևորումներին, մասնավորապես, օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների երևույթին և ահաբեկիչների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը, դեսպան Պապիկյանն ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարում համապարփակ և համակարգված միջազգային ջանքերի կարևորությունը:

Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աղասարյանը, Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Մագնուս Նորելը և հետախուզական ուսումնասիրությունների ֆրանսիական կենտրոնի տնօրեն Էրիկ Դենեսեն:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աղասարյանը և ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրեցին 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման և պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և նրանց ընտանիքների բնակեցման միջոցով տարածաշրջանի էթնիկ կազմը փոփոխելու Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերի վրա: Նշվեց, որ ԵԱՀԿ-ն՝ որպես անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային ամենամեծ կազմակերպություն, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ԵԱՀԿ տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներկայությունից բխող սպառնալիքների հասցեագրման ուղղությամբ:

Մասնակից պետությունները քննարկեցին ահաբեկչության դեմ պայքարում ազգային և միջազգային մեխանիզմների դերը: Կարևորվեց հակահաբեկչության ոլորտում ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS