TOP նոր
» » » Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

18-07-2021, 11:20 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
18 Հուլիս 2021, 11:20 - NovostiNK
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն,

խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին։ Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»։


Աղբյուրը՝ Armtimes

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS