TOP նոր
» » » Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

19-07-2021, 10:51 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
19 Հուլիս 2021, 10:51 - NovostiNK
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում:

Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված եմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների համագործակցության շարունակական զարգացմանը և խորացմանը։

Ջերմությամբ եմ հիշում Երևանում և Բեռլինում կայացած մեր հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS