TOP նոր
» » » Փաշինյանի իշխանությունն անակնկալի է եկել. Ադրբեջանը ՀՀ տարածքից ավելին է ուզում, քան իրենք պատրաստ էին զիջել՝ սովետական քարտեզների հիման վրա

Փաշինյանի իշխանությունն անակնկալի է եկել. Ադրբեջանը ՀՀ տարածքից ավելին է ուզում, քան իրենք պատրաստ էին զիջել՝ սովետական քարտեզների հիման վրա

19-07-2021, 14:22 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
19 Հուլիս 2021, 14:22 - NovostiNK
Փաշինյանի իշխանությունն անակնկալի է եկել. Ադրբեջանը ՀՀ տարածքից ավելին է ուզում, քան իրենք պատրաստ էին զիջել՝ սովետական քարտեզների հիման վրա


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդամենը խոստովանություն էր իրենց ձախողված քաղաքականության մասին, որ անընդհատ տարածքներ զիջելով, չեն կարողանում բավարարել Ադրբեջանի ախորժակը, իսկ վերջինս ավելին է ցանկանում ստանալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին:

Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը լայնամասշաբ պատերազմի պատրաստ չէ, բայց հաճախ կդիմի սահմանային սադրանքների, որպեսզի առաջ տա դիրքերը ՀՀ տարածքում և իր զորքերը տեղակայի:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ զրուցակիցը նշեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց, որ գործող իշխանության «տարածքներ տանք, որ խաղաղ ապրենք» քաղաքականությունը ձախողված է:

Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել միայն Հայաստանի խորքային տարածքներով և փորձում է ստանալ ավելին, քան Հայաստանի իշխանությունները պատրաստ են զիջել.

«Թվում է, թե սահմանագծումն ամենաշատը Ադրբեջանին է ձեռնտու, որովհետև դա հօգուտ իրեն է, սակայն Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել միայն Հայաստանի խորքային տարածքներով, իրեն պետք է ավելին, քանի, որ տեսնում է շատ թույլ, անողնաշար, վախկոտ իշխանություն և Ադրբեջանը պատրաստ է այս վախկոտ իշխանությանը մինչև վերջ ստիպել և ստանալ ավելին, քան իրենց պատրաստ են տալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, ովքեր են իր առջև կանգնած: Հասկանում են , որ այսօրվա իշխանությունները խղճուկ անձինք են, որոնք կարողանում են միայն սպառնալ սեփական քաղաքացիներին, ձերբակալել Սյունիքի համայնքապետերին, բայց նրանք ի վիճակի չեն

Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել, օգտվելով նրանց թուլությունից՝ Ադրբեջանը ցանկանում է ստանալ ավելին, քան իշխանությունները պատրաստ են զիջել»,-ասաց փորձագետը:

Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի ընդգծված ակտիվությունը, փորձագետն ասաց, որ

Ադրբեջանը պատրաստվում է վերահսկողություն սահմանել Հայաստանի՝ դեպի հարավ տանող ճանապարհի վրա.

«Հակառակորդը ցանկանում է ոչ միայն Տիգրանաշենը վերցնել, այլ նաև իր դիրքերն առաջ տալ: Կարևոր բարձունքները վերցրել են իրենց վերահսկողության տակ և շարունակում են առաջ շարժվել: Այստեղ վաղուց միայն Տիգրանաշենի խնդիրը չի, այս իշխանությունները պատրաստ են Տիգրանաշենը տալ, բայց Ադրբեջանն ավելին է ուզում»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են տարածքային զիջումների՝ սովետական քարտեզներով, բայց Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ դա բավարար չէ, ինչը Հայաստանի իշխանությունների համար որոշ չափով անակնկալ է.

«Իրենք պատրաստ էին սովետական քարտեզով Ադրբեջանին տարածքներ տալ և խաղաղ ապրել, բայց Ադրբեջանը հստակ հասկացնել է տալիս, որ ինքը չի պատրաստվում բավարարվել միայն սովետական քարտեզներով, Ալիևն էլ է բացահայտ հայտարարել, որ Սևանն էլ է իրենցը, Երևանն էլ, Զանգեզուրն էլ»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS