TOP նոր
» » » Պուտինի ու Ալիևի այսօրվա բանակցության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հարցը

Պուտինի ու Ալիևի այսօրվա բանակցության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հարցը

20-07-2021, 17:18 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
20 Հուլիս 2021, 17:18 - NovostiNK
Պուտինի ու Ալիևի այսօրվա բանակցության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հարցը


Մոսկվայում այսօր տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են՝ հանդիպմանը նախատեսվում է, որ նախագահները կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցը` շեշտը դնելով առևտրի, ներդրումների և հումանիտար համագործակցության վրա:

Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:

«Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS