TOP նոր
» » » Ոչ, ոչ եւ ոչ, մնալ, պայքարել եւ աշխատել մեր երկրի համար․ Ռոբերտ Քոչարյան

Ոչ, ոչ եւ ոչ, մնալ, պայքարել եւ աշխատել մեր երկրի համար․ Ռոբերտ Քոչարյան

22-07-2021, 09:07 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
22 Հուլիս 2021, 09:07 - NovostiNK


Մենք պետք է համեմատենք, թե ինչ գումարներ են ստանում մյուս երկրները ԵՄ Նոր հարեւանության ծրագրով, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, բնակչության համամասնությամբ համեմատելով կհասկանանք, դա ծրագրի մի մասն է, թե հատուկ վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես համեմատել եմ, մոտավորապես նույն հարաբերակցության մեջ է։ Բացատրությունը՝ ճգնաժամ, կովիդի դեմ պայքար, նորմալ եմ գնահատում, ուղղակի ամեն ինչ կախված է, թե ինչ կարգի ծրագրեր են լինելու՝ ուղղված երկրի զարգացմա՞նը, թե՞ արեւմտյան շահերի ամրապնդման։ Այն, ինչ հայտարարվել է, երկրի տնտեսական զարգացմանն են ուղղված, ինչը ողջունելի է, բայց կան ծրագրեր, որ ունեն քաղաքական երանգներ։ Տեսնում եմ, որ այստեղ փորձ է արվում ներկայացնել որպես հատուկ վերաբերմունք, մինչդեռ ես կասեի հատուկ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ՝ հակառակ պատկերով։ Տպավորություն է, որ այստեղ կան աշխարհաքաղաքական նպատակներ։ ԱՄՆ-ը միշտ ուշադիր է եղել ժողովրդավարական գործընթացների հանդեպ, բայց երբ դրամաշնորհի հայտարարություն են անում վարչապետի պաշտոնակատարի այն խոսքից հետո, թե բոլոր պաշտոնյաները պետք է կիսեն իշխող ուժի տեսակետները, սա ինձ համար անհասկանալի է։ Միայն ԽՍՀՄ ժամանակ էր, որ պաշտոնյաները պետք է համամիտ լինեն իշխող կուսակցության գաղափարախոսությանը, բայց այն ժամանակ գաղափար կար, հիմա իզմեր չկան, գաղափարախոսություն չկա։ Անհեթեթություն է, որ հրշեջը, թոշակ բաժանող սոցիալական աշխատողը կամ մյուսները պետ է կիսեն իշխող ուժի տեսակետները, հարցը դրված է՝ պատրա՞ստ ես մեզ ծառայել, թե՞ ոչ։ Անթույլատրելի է ողջունել այսպիսի ժողովրդավարությունը», ասել է 2-րդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մենք պետք է վերականգնենք մեր սուբյեկտայնությունը, բայց մինչեւ հիմա չի տեսնում որեւէ քայլ, ուրն ուղղված է այդ նպատակին։

«Սեւ լճի վերաբերյալ․ երկրում բավական մեծ աղմուկ էր, թե ինչու ՀՊԿ-ն, Ռուսաստանը չեն միջամտում այդ խնդրին։ Երբ Հայաստանում, Հայաստանի պաշտոնյան հայտարարում է, թե Սեւ լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չենք սկսելու, հիմա, եթե երկրի ղեկավարն այդպես է մտածում, ինչու պետք է այլ կերպ մտածեն ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը, որոնք Սեւ լճի մասին չեն էլ լսել։ Հիմա ինչու եք այդ խնդիրը գցում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի գրպանը։ Ի դեպ, երբ խոսում են տարածքային ամբողջականության մասին, չեն խոսում ինչ-որ տոկոսի մասին, թե եթե 5 տոկոսով են խախտել՝ դա ոչինչ։ Դու պատրաստ չես ոչինչ անել, ուրիշից ես սպասում, որ ինչ-որ բան անեն։ Ուղղակի անհեթեթ է։ Դու հարգանքի նշույլ էլ չես ունենա, պրոտոկոլային կբարեւեն, կընդունեն, կժպտան, բայց քո մասին այլ կերպ կմտածեն», ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավարը։

Պետք է մնալ եւ պայքարել երկրի համար, նույնն է, թե ընտանիքիդ, երեխաներիդ, թոռներիդ ապագայի համար, պայքարել, արտագաղթի աճող տեմպերի թեմայով հարցին ի պատասխան ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե բոլոր կարող մարդիկ, մտածող մարդիկ, այս վիճակից ելնելով, պլանավորեն երկիրը լքել, մենք երբեք հրապուրիչ երկիր չենք ունենա։ Եթե այն գլխից պլանավորենք գերդաստանով լքել հայրենիքը․․․ Ոչ, ոչ եւ ոչ, մնալ, պայքարել եւ աշխատել մեր երկրի համար», ասել է Ռոբերտ Քոչարյանը։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS