TOP նոր
» » » Նախագահը Ճապոնիայում մասնակցել է կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Նախագահը Ճապոնիայում մասնակցել է կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

24-07-2021, 11:23 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
24 Հուլիս 2021, 11:23 - NovostiNK


Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS