TOP նոր
» » » Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետին

26-07-2021, 11:16 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետին


26 Հուլիս 2021, 11:16 - NovostiNK
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների հետագա ընդլայնումը և բարձր է գնահատում Կանադայի շարունակական ջանքերը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Այդ հանձնառության լավագույն դրսևորումը Կանադայի հատուկ բանագնացի առաջիկա այցն է Հայաստան։

Լիահույս եմ, որ այն կարևոր քայլ կհանդիսանա փոխվստահության վրա կառուցված երկկողմ համագործակցության խորացման համար»։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS