TOP նոր
» » » Էկոնոմիկայի փոխնարարն ու նախարարի խորհրդականը մեկնում են Իրան. Քննարկելու են համագործակցության ընդլայնման հարցը

Էկոնոմիկայի փոխնարարն ու նախարարի խորհրդականը մեկնում են Իրան. Քննարկելու են համագործակցության ընդլայնման հարցը

26-07-2021, 12:40 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
26 Հուլիս 2021, 12:40 - NovostiNK
Էկոնոմիկայի փոխնարարն ու նախարարի խորհրդականը մեկնում են Իրան. Քննարկելու են համագործակցության ընդլայնման հարցը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է մեկնում Իրան:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ռաֆայել Գևորգյանին 2021 թվականի հուլիսի 27-29-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)`

Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումային ընկերության ղեկավարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

2․ Նարեկ Տերյանի և Ռաֆայել Գևորգյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում

Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS