TOP նոր
» » » Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պահանջելով անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար.Ադամ Շիֆ

Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պահանջելով անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար.Ադամ Շիֆ

3-09-2021, 11:44 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
3 Սեպտեմբեր 2021, 11:44 - NovostiNK
Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պահանջելով անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար.Ադամ Շիֆ


ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական տեսաուղերձ է հղել Արցախի անկախության 30-ամյակի կապակցությամբ:

ԱՄՆ կոնգրեսականն իր ուղերձում ասում է.

«Այսօր մենք միավորվում ենք՝ նշելու Արցախի անկախության օրը: 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

Եվ չնայած Արցախի անցած ուղին երբեք հեշտ չի եղել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմը փորձեց Արցախի ժողովրդին աներևակայելի ձևերով:

Այդ փորձությանը ձեր դիմակայությունը ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար: Այս կարևոր օրը եկեք կրկին նվիրվենք սպառնալիքների դեմ պայքարին, որոնց առջև այսօր կանգնած է Արցախի ժողովուրդը, քանի որ անկախությունը հանուն ազատության պայքարի սկիզբն է միայն:

Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պահանջելով անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար»:


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS