TOP նոր
» » » Միրզոյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության հարթություններում գործակցության խորացմամբ

Միրզոյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության հարթություններում գործակցության խորացմամբ

3-09-2021, 11:52 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
3 Սեպտեմբեր 2021, 11:52 - NovostiNK
Միրզոյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության հարթություններում գործակցության խորացմամբ


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր 3՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում գործակցության խորացմամբ։

Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ և վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը, հատկապես՝ Հայաստանի հետ գործակցության ծրագրի շրջանակում։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Կողմերն անդրադարձ են կատարել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Օգոստոսի 27–ի երեկոյան ճանապարհը բացվել է։

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։


Աղբյուրը՝ panarmenia

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS