TOP նոր
» » » Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱԽ քարտուղար

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱԽ քարտուղար

4-09-2021, 08:47 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
4 Սեպտեմբեր 2021, 08:47 - NovostiNK
Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱԽ քարտուղար


Հայաստանը սպասում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված Ադրբեջանի արձագանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար հույս է հայտնել, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծվի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS