TOP նոր
» » » ՀՀ ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի ողբերգական մահվան կապակցությամբ

9-09-2021, 08:41 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
9 Սեպտեմբեր 2021, 08:41 - NovostiNK
ՀՀ ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի ողբերգական մահվան կապակցությամբ


ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին՝ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ցավակցական նամակում նշված է.

«Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի,

Խորը վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը:

Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը` հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն:

Հավերժ փառք հերոսի հիշատակին»:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը Նորիլսկում իրականացվող վարժանքների ժամանակ զոհվել է։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ ծառայողական պարտքը կատարելիս, գտնվելով Նորիլսկում, արտակարգ իրավիճակներից պաշտպանության միջգերատեսչական զորավարժություններում, փրկելով մարդու կյանքը, ողբերգական մահով զոհվել է ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը»,- նշել են ՌԴ ԱԻՆ-ից։

Զինիչևը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 18-ից։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS