TOP նոր
» » » ՀՅԴ Հայ դատի ԿԽ նախագահը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները

ՀՅԴ Հայ դատի ԿԽ նախագահը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները

14-09-2021, 09:49 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
14 Սեպտեմբեր 2021, 09:49 - NovostiNK
ՀՅԴ Հայ դատի ԿԽ նախագահը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

«Ողջյունելով հյուրերին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նախ շնորհակալություն է հայտնել Բարոնուհի Քոքսին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին ցուցաբերած վիթխարի օժանդակության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես տարածաշրջանային քաղաքական գործընթացները և այդ համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի անընդունելիությանը։ Փորձ է արվում այդ գործընթացներն իրականացնել միջազգայնորեն ընդունված կարգավորումները շրջանցելով, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներով և ուղղակի ռազմական սպառնալիքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հատուկ ուշադրության է արժանացել Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանը, քննարկվել են Արցախի Հանրապետությանը, ժամանակավորապես տեղահանված անձանց և ռազմագերիների ազատության խնդրին վերաբերող հարցեր։ Այս ուղղություններով նախանշվել որոշ ծրագրեր։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS