TOP նոր
» » » Միրզոյանը Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին

Միրզոյանը Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին

23-09-2021, 12:30 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
23 Սեպտեմբեր 2021, 12:30 - NovostiNK
Միրզոյանը Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին


Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առաձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։

Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։


Աղբյուրը՝ Armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS