TOP նոր
» » » Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

23-09-2021, 12:31 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
23 Սեպտեմբեր 2021, 12:31 - NovostiNK
Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«2020 թվականի աշնանը բռնկված պատերազմից մեկ տարի անց այդ ցավագին շաբաթների մասին հիշողությունը ստվերում է այսօրվա տոնակատարությունները: Բազմաթիվ են այն մարտահրավերները, որոնց առջև այժմ կանգնած է Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարից հետո: Միաժամանակ հունիսի խորհրդարանական խաղաղ և թափանցիկ ընտրությունները լավատեսություն են ներշնչում, որ Հայաստանը կառուցողաբար և նոր ավյունով կդիմակայի այդ մարտահրավերներին:

Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին՝ սատարելով հետագա պետական և հասարակական բարեփոխումները: Բացի այդ, Դաշնային կառավարությունն իր ուժերի ներածի չափ կշարունակի սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և եռանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծմանն ուղղվող ջանքերը:

Մաղթում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ձեր երկիրն ու համերկրացիները հաջողությամբ հաղթահարեն համավարակը: Հայ ժողովրդին հղած իմ բարեմաղթանքներին հավելում եմ անձնական մաղթանքներս՝ Ձեզ և Ձեր ընտանիքին»:


Աղբյուրը՝ Armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS