TOP նոր
» » » Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

9-10-2021, 12:31 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
9 Հոկտեմբեր 2021, 12:31 - NovostiNK
Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան


Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը:

Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը:

Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS