TOP նոր
» » » Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը, երբ Բաքվում կառուցում են «ռազմավարի պուրակներ. Ալեն Սիմոնյան

Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը, երբ Բաքվում կառուցում են «ռազմավարի պուրակներ. Ալեն Սիմոնյան

10-10-2021, 08:24 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
10 Հոկտեմբեր 2021, 08:24 - NovostiNK
Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը, երբ Բաքվում կառուցում են «ռազմավարի պուրակներ. Ալեն Սիմոնյան


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» հեռուստաընկերությանը:

Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ հայկական կողմը ռազմական լուծումների կողմնակից չէ, հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն:



ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը մասնակի կրճատումներով ներկայացրել է հարցազրույցից հատվածներ.


«Շատ կարեւոր է, որ առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ մի երկիր, որը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է, եւ անձամբ ինձ համար շատ կարեւոր էր առաջին հերթին Մոսկվա գալը: Կարծում եմ՝ այցն ամբողջությամբ հաջողված է»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում առաջարկել է գնալ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային հարթակներում նախապես որոշ չափով քննարկելու դիրքորոշումները՝ ավելի համաձայնեցված աշխատելու համար»,- ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահի հետ զրույցում հաղորդման հեղինակը հետաքրքրվել է մեր երկրում պատերազմի հետեւանքների հաղթահարման մասին:

«Դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկանում ենք ռազմագերիների մասին, երբ հարազատները սպասում են իրենց երեխաներին, եղբայրներին, ամուսիններին: Շատ դժվար է, երբ տարածաշրջանում ամեն ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,-ընդգծել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին եւ Ադրբեջանի հետ հնարավոր շփումներին՝ ԱԺ նախագահը փաստել է. «Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի իրավիճակում, երբ, օրինակ, Բաքվում կառուցում են, այսպես կոչված «ռազմավարի պուրակներ», ցուցադրվում են վառվող կամ զոհված հայ զինվորների մանեկեններ»:

Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի հայտարարության եւ դրան հաջորդած ժամանակահատվածի իրադարձությունների շուրջ: ԱԺ նախագահը խոսել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի, այդ երկրում պահվող հայ ռազմագերիների ու գերեւարված եւ անհետ կորած անձանց անհապաղ վերադարձի մասին:

«Ադրբեջանի զինվորները Հայաստանի տարածքում են: Մենք առաջարկեցինք հայելային հետ քաշվել, մինչեւ սահմանազատմամբ հստակեցնենք սահմանագծերը, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի արել դա: Սրանք կարեւորագույն հարցերն են գերիների վերադարձի հետ մեկտեղ»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ հետպատերազմական Հայաստանին եւ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


Աղբյուրը՝ Armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS