TOP նոր
» » » Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ

11-10-2021, 11:01 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
11 Հոկտեմբեր 2021, 11:01 - NovostiNK
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսված է նախագահ Սարգսյանի առանձնազրույցը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նշվում է, որ այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, հանդիպում կունենա և մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Հանդիպմանը կհետևի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS