TOP նոր
» » » Հոկտեմբերի 15-ին ընդդիմությունը հրավիրել է հանձնաժողովի նիստ ՀՀ հարավ-արևելյան սահմանի խնդրով . Արթուր Ղազինյան

Հոկտեմբերի 15-ին ընդդիմությունը հրավիրել է հանձնաժողովի նիստ ՀՀ հարավ-արևելյան սահմանի խնդրով . Արթուր Ղազինյան

12-10-2021, 13:42 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
12 Հոկտեմբեր 2021, 13:42 - NovostiNK
Հոկտեմբերի 15-ին ընդդիմությունը հրավիրել է հանձնաժողովի նիստ ՀՀ հարավ-արևելյան սահմանի խնդրով . Արթուր Ղազինյան


«ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին չմասնակցել այսօրվա նիստին, քանի որ նախորդ 6 նիստերում հնչել են բոլոր հարցերը և տրվել են բոլոր պատասխանները»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին այսօր ընդդիմադիրենրի չմասնակցելու որոշմանը:

Ղազինյանը հայտարարեց, որ իշխանությունը ցանկանում է ընդդիմությանը ստիպել սեփական ճաշակով հանձնաժողովի նախագահի տեղակալին, ինչին չի գնա ընդդիմությունը:

Ըստ Ղազինյանի՝ իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ ընդդիմությունը հրաժարվի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի ըստ կանոնակարգի այն անցնի իշխանությանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ այսօրվա նիստը գումրավել է կանոնակարգի խախտմամբ, քանի որ միակ հարցի զեկուցողը՝ Սեյրան Օհանյանը, ներկա չի եղել նիստին:

Արթուր Ղազինյանը հավելեց, որ ընդդիմությունը որևէ մոտիվացիա չունի մասնակցելու հանձնաժողովի նիստին, քանի որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում այդ հարցում:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը մատնված է անգործության, քանի որ 7-րդ նիստն է գումարվում և բոլորի օրակարգն էլ նույնն է՝ հանձնաժողովի նախագի տեղակալի ընտրությունը:

Ղազինյանը պնդեց, որ ընդդիմության թեկնածուի ընտրությունը տապալվում է նրա համար, որպեսզի իրականացվի իշխանությունների հիմնական քաղաքական դիրքորոշումը, որը, սակայն, պատգամավորը չհրապարակեց՝ պնդելով, որ շուտով բոլորը դրանում կհամոզվեն առաջիկա գործընթացների ժամանակ:

«Հայաստանի պաշտպանության և անվտագության ոլորտում տիրող արտակարգ կոլապսային վիճակը կարծես թե հանձնաժողովին առանձնապե չի մտահոգում»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ սահմանում տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրներն ուսումնասիրելու բոլոր փորձերը մերժվել են հանձնաժողովի նախագահի և իշխանական պատգամավոր-անդամների կողմից:

Ղազինյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունն առաջարկել էր վերոհիշյալ հարցերով արտահերթ նիստ գումարել, բայց խախտելով «ԱԺ կանոնակարգ» օրնքը՝ ՔՊ անդամները և հանձնաժողովի նախագահ Անդրնիկ Քոչարյանը չեն ներկայացել նիստին:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ ընդիմությունը ԱԺ ընդհանուր բաժին է մուտքագրել ևս մեկ պահանջ, որով հոկտեմբերի 15-ին ժամը 13:00-ին հրավիրել է պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հստակ օրակարգով, որի հետ ներկայակցվել է նաև որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու նիստի ընթացքում հնչող տեղեկատվությունը և դրանց ստուգման արդյունքում տեղեկատվություն տրամադրի հանձնաժողովին, այնուհետև ԱԺ լիագումար նիստում:

Ղազինյանը տեղեկացրեց, որ հարցը վերաբերում է Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակին, մասնավորապես՝ դեկտեմբերին ՀՀ ԶՈՒ դիրքերի հետքաշման սահմանադրաիավական և ռազմաքաղաքական հիմնավորվածությանը:

Հիշեցնելով, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը տեսակետ էր հայտնել, որ այն չանելու դեպում կլիներ ռազմական էսկալացիա՝ պատգամավորը ասաց, որ հանձնաժողովն իր առաջ խնդիր է դրել՝ պարզելու, թե ինչ փաստեր և ինչ հանգամանքներ են ստիպել քաղաքական իշխանությանը ընդունել որոշում Հայստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին հանձնելու համար:

Ըստ Ղազինյանի՝ հանձնաժողովի նախագահը պարտավոր է նիստը գումարել, որին հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը, ԱԳ նախարարը. ԱԱԾ տնօրենը և ՀՀ Գլխավոր դատախազը:

Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպումը բաց ընթացակարգով է ընթանալու, քանի որ այդ հարցերը հուզում է հանրությանը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS