TOP նոր
» » » Հնդկաստանի ԱԳ նախարար․ Կապակցվածության պակասը խոչընդոտ է մեր մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար

Հնդկաստանի ԱԳ նախարար․ Կապակցվածության պակասը խոչընդոտ է մեր մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար

13-10-2021, 12:10 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
13 Հոկտեմբեր 2021, 12:10 - NovostiNK
Հնդկաստանի ԱԳ նախարար․ Կապակցվածության պակասը խոչընդոտ է մեր մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար


«Շատ ուրախ եմ այցելել այս գեղեցիկ քաղաք Երևան, սա նոր փուլի սկիզբ է մեր երկու երկրների միջև համագործակցության համար»,- այս մասին այսօր Երևանում հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հնդկաստանն առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։ Նա նշեց, որ հայերի հետ բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած։

«Մենք ունենք մեծ հայկական ժառանգություն։ 1990թ-ին Մադրասում հիմնվել է հայկական եկեղեցի, որտեղից ես եմ ծագում։ Հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ»,- ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը։

Նա կարևորեց Հնդկաստանի պատմության մեջ հայկական համայնքի դերը։

«Նախորդ տարի Հայաստանն անցավ շատ դժվար փուլով։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից հայ ժողովրդին, հատկապես նրանց, որոնք կորուստներ ունեցան», - ասաց նախարարը։

Կովկասյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակի հետ կապված՝ Սուբրամանյամ Ջայշանկարը նկատեց․ «Մեր դիրքորոշումը շատ հետևողական է․ բախումներից սկսած մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը՝ դիվանագիտական միջոցներով, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և Հնդկաստանը միշտ դրա կողմնակիցն է՝ ի շահ անվտանգության»։

ԱԳ նախարարը նշեց, որ այսօր և երեկ շատ արդյունավետ հանդիպում է անցկացրել իր հայ գործընկերոջ հետ։

«Քննարկեցինք երկկողմ հարցերը, մեծամասամբ համաձայնեցինք հետագա համագործակցության և փոխանակումների վերաբերյալ տարբեր մակարդակներում։ ԱԳ նախարարն ու ես համաձայնեցինք, որ երկկողմ հարաբերություններն ընդլայնվել են, մշակութային, քաղաքական ոլորտներում, և դեռևս, մեծ հնարավորություն կա՝ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։ Ներկայումս մենք բանակցում ենք առևտրային համաձայնագիրը Եվրասիայի հետ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի ու ԵՄ միջև եղած համաձայնագիրը»,- ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը, հավելելով, որ կառավարությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի՝ նպաստելու այդ գործընթացին։

Նախարարը հիշեցրեց, որ Հնդկաստանի բիզնես պատվիրակությունը նախորդ տարի ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Էքսպոյի, որն առաջինն էր համավարակից հետո և այն խթան կհանդիսանա բիզնեսի ոլորտում։

«Կապակցվածության պակասը՝ ծովային, թե ցամաքային, խոչընդոտ է մեր շփումների և տնտեսական, և առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման առումով։ Պարոն Միրզոյանն ու ես քննարկեցինք հետաքրքրությունը, որ դրսևորել է Հայաստանը Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում։ Մենք նաև առաջարկեցինք, որպեսզի նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Կարող ենք նաև դիտարկել այլ նախաձեռնություն, որն արտացոլում է մեր երկու երկրների հետաքրքրությունները»,- ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Կողմերը քննարկել էին նաև փոխադարձ չվերթների հավանականությունը։

Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձավ Հայաստանում հնդիկ ուսանողների մեծ բանակին՝ բարձր գնահատելով Հայաստանի կառավարության ու ժողովրդի ջանքերը՝ ուսանողների համար բարեկեցություն ստեղծելու գործում, հատկապես համավարակի ժամանակ։

Նախարարն ասաց, որ խորապես գնահատում են հայերի մասնակցությունը հնդկական մշակույթում, շնորհակալություն հայտնեց Երևանում Մահանթմա Գանդիի արձանի տեղադրման համար, ուր այսօր պետք է այցելի ու հարգանքի տուրք մատուցի։

«Մենք գնահատում ենք ՀՀ աջակցությունը Հնդկաստանի մշտական անդամակցությանը ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Համագործակցությունը, բազմակողմանի համաժողովներն ամրապնդում են մեր հարաբերությունները և նաև գնահատում ենք Հայաստանի ջանքերն այլ միջազգային կազմակերպություններում Հնդկաստանի դիրքորոշմանը»,- ասաց նախարարը։

Սուբրամանյամ Ջայշանկարն ասաց, որ Հայաստանը դիտարկում են որպես իրենց հետ սերտ համագործակցող երկիր՝ շնորհակալություն հայտնելով այցն առանձնահատուկ դարձնելու համար։

Սուբրամանյամ Ջայշանկարը նաև Արարատ Միրզոյանին հրավիրեց Հնդկաստան։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS