TOP նոր
» » » Բայրամովը՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին»

Բայրամովը՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին»

15-10-2021, 12:18 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
15 Հոկտեմբեր 2021, 12:18 - NovostiNK
Բայրամովը՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին»


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է «Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին», հաղորդել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Արտգործնախարարը նաեւ բարձրաձայնել է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը: «Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա:

Այս առումով նա նշել է Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ բանակցություններ սկսելու կարեւորությունը: Նախարարը նաեւ ընդգծել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ համաձայնությունների իրականացման կարեւորությունը», - հաղորդել է ԱԳՆ-ը:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS