TOP նոր
» » » Հայաստանի 7 դատախազներ կվերապատրաստվեն ՌԴ դատախազության համալսարանում

Հայաստանի 7 դատախազներ կվերապատրաստվեն ՌԴ դատախազության համալսարանում

16-10-2021, 09:34 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
16 Հոկտեմբեր 2021, 09:34 - NovostiNK
Հայաստանի 7 դատախազներ կվերապատրաստվեն ՌԴ դատախազության համալսարանում


Հայաստանի և Ռուսաստանի դատախազները մինչև հոկտեմբերի 26-ը կվերապատրաստվեն Մոսկվայում, ՌԴ դատախազության համալսարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ծրագրի բացման արարողությանը դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում:

«Հայաստանի Հանրապետության դատախազներին հաջողություն է մաղթել ՌԴ դատախազության համալսարանի ռեկտորը և վստահություն հայտնել, որ ուսուցումը օգտակար կլինի, իսկ ձեռք բերված գիտելիքները դատախազները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական գլխավոր վարչության արտահանձնման բաժնի պետ Վյաչեսլավ Միխեևը: Նա կարևորել է ՌԴ և ՀՀ դատախազությունների միջև շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

«Հոկտեմբերի 20-ին հայ և ռուս դատախազների մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան «Քրեադատավարական գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողության արդի հարցերը և դատախազի մասնակցությունը քրեական դատավարությանը» խորագրով»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների, մարզերի դատախազությունների 7 դատախազներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS