TOP նոր
» » » Էլիբեգովա. Իշխանություններն այդ տարածքներն իրենց հոր տնի՞ց են բերել, որ բաժանում են

Էլիբեգովա. Իշխանություններն այդ տարածքներն իրենց հոր տնի՞ց են բերել, որ բաժանում են

26-11-2021, 08:42 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
26 Նոյեմբեր 2021, 08:42 - NovostiNK
Էլիբեգովա. Իշխանություններն այդ տարածքներն իրենց հոր տնի՞ց են բերել, որ բաժանում են

«Իշխանական աթոռներն իրենց մարմիններով ծանրացրած արարածներին մի հարց եմ ուզում տալ։ Դուք հոգեբանական առումով աոո՞ղջ եք առհասարակ»,- ԱԺ ամբիոնից ՔՊ-ականներին դիմեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա ընդգծեց, երբ հարցնում են թուրքերին ու ադրբեջանցիներին, արդյո՞ք ուզում են նրանք հայերին ոչնչացնել, ցեղասպանության ենթարկել, մեկ տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր։

«Ի՞նչը մութ մնաց։ Երբ Թուրքիան Ադրբեջանին էր աջակցում, երբ վարձկաններ էին բերում առաջնագիծ, երբ Բայրաքթարներով մեր տղաներին էին սպանում, դուք չհասկացա՞ք, որ այո, ուզում են մեզ վերացնել։ Նրանք դա չեն թաքցնում, ի դեպ, ուղղակի պետք է հետևել իրենց հայտարարություններին, այդ թվում՝ պաշտոնական»,- ասաց Էլիբեգովան։

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե ադրբեջանական զինուժը 41 քկմ մտել է Հայաստանի տարածք, ուստի պետք է դիմել միջազգային կառույցներին, ադրբեջանագետը հարց է հնչեցնում.

«Այս կես տարվա ընթացքում ի՞նչ էիք անում, ո՞ւր էիք, բացի ֆեյսբուքում ամուսնացած կանանց գրառումները սքրինշոթ անելուց, ինչ էիք անում։ Այս ընթացքում բոլոր միջազգային կառույցների դռները պետք է ջարդեիք։ Ճեմելով ոտ-ոտ եկել են ու դրա մասին մեզ նոր են տեղյակ պահում։ Լավ է, Նորագավիթ չեն հասել, նոր մեզ դրա մասին տեղյակ պահեին»։

Նա հորդորում է, եթե այդքան պարապ են, կարող են գնալ առաջնագիծ ու զինվորին օգնել։

«Խրամատ փորելու փորձն ունեք, ապրիլյանի վետերաներ եք բոլորդ, երրորդ գծում խրամատ եք փորել, ճիշտ է մայիսին եք հասել ապրիլյանին, բայց ինչևէ։ Այստեղ հարց է առաջանում, մեր հարկերի հաշվին, դուք ստանում եք աշխատավարձ, պարգևավճարներ, այսօր իմացանք, որ ունեք հիանալի ծառայողական մեքենա, մի օգուտ կարա՞ք տաք։ Գնացեք խրամատ փորեք, մի լավ գործ արեք»,- ասաց Անժելա Էլիբեգովան։

Հայաստանի տարածքում ադրբեջանական անցակետեր դրած հատվածներն Ադրբեջանի տարածք համարող պաշտոնյաներին նա հիշեցնում է, Սյունիքում մարդն առավոտ արթնանում է, գնում է կովը կթելու, տեսնում է իր զուգարանի ու գոմի մեջտեղում ադրբեջանական անցակետ է։

«Ասում ես՝ ժողովուրդ, ի՞նչ փաստաթղթի հիման վրա։ Ասում են, դե ԱՊՀ մտնելուց ճանաչել ենք, վարչատարածքային օրենքով է։ Ծերացան մասնագետներն ասելով, մի ասեք այդ անհեթեթությունը, դուք վնասում եք Հայաստանի Հանրապետության շահերին։ Վաղը երբ գնում են բանակցելու, ադրբեջանցիները ասում են՝ հեսա ձեր իշխանություններն ասել են, որ դա ադրբեջանական է։ Ի՞նչ է, իշխանություններն այդ տարածքներ իրենց հոր տնի՞ց են բերել, որ բաժանում են, ասում են՝ սա ադրբեջանական է։ Դրանից օգտվում է Ադրբեջանը։ Խնդրանք, կարո՞ղ եք ձեր բերանները փակ պահել, զոռ տաք ձեզ ու փակ պահեք, չխոսեք, չասեք, որ դրանք ադրբեջանական տարածք են։ Մի վնասեք էս երկրի շահերին, որովհետև դուք չեք արյուն թափել ու այն ազատագրել»,- ասաց Էլիբեգովան։

Նա նշեց, որ իշխանությունների հայտարարությունները հակասում են միմյանց, չի հասկացվում, ո՞րն է ճիշտը, որը՝ սխալ։

«Հըլը մի բան էլ գալիս են մարդկանց վրա մատ են թափ տալիս։ Մունաթ են գալիս ժողովրդի վրա։ Ուրեմն ժողովուրդն էդ թափ տրվող մատը կոլորի ու սյունյաց ողջույն կանի, որովհետև այստեղ եք հասցրել»,- ասաց Էլիբգովան՝ ցույց տալով կոկորդը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS