TOP նոր
» » » Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի. Աբրահամյան

Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի. Աբրահամյան

2-12-2021, 08:21 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի. Աբրահամյան

2 Դեկտեմբեր 2021, 08:21 - NovostiNK
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին։

Այսպիսի մարդկանց մեկուսացնելը՝ շինծու ու զավեշտալի «հիմքերով» գործեր հարուցելը, մեղադրանք առաջադրելը մեկ նպատակ ունի՝ սաստկացնել ազգային, գաղափարական, պայքարող կամ ուղղակի իրենց հայրենիքի պաշտպանության համար ամեն ինչի պատրաստ հայի նկատմամբ հարձակումները։
Սակայն այս հարցում ևս այս իշխանությունը սխալվել է։ Աշոտ Երկաթի տիպի մարդկանց ճնշել, թուլացնել, հետ կանգնեցնել գաղափարական պայքարից չի ստացվի։

Այս մարդիկ սովոր են պաշտպանել իրենց ինքնասիրությունը, ընտանիքը, ընկերներին և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ և ես համոզված եմ, որ այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական։

Իշխանության և նրանց գործիքների պատասխան տալու ժամանակը դեռ կգա»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS