TOP նոր
» » » Փաշինյանը դիտավորյալ ապուշություն է դուրս է տալիս՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ. Աշոտյան

Փաշինյանը դիտավորյալ ապուշություն է դուրս է տալիս՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ. Աշոտյան

28-12-2021, 09:37 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
28 Դեկտեմբեր 2021, 09:37 - NovostiNK
Փաշինյանը դիտավորյալ ապուշություն է դուրս է տալիս՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ. Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում հիմարագույն, դավաճանական, հակահայկական նոր արտահայտություններով աչքի ընկավ՝ խոսելով Արցախյան հարցի մասին»,- ասուլիսին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, Փաշինյանն Արցախյան բանակցությունների հետ կապված ասել է մի շարք զարհուրելի ստեր։

«Քաղաքական դաշտում Նիկոլի հանդեպ քֆրտոցներ են, որ նա լվանում է ձեռքերն Արցախից, բայց անդրադարձներ չկան, որ նա դա անում է կեղծելով իրականությունը, ստելով և նախորդ թողած բանակցությունների վերաբերյալ շատ թուրքական գնահատականներ տալով։ Նիկոլը դավաճան է և տանում է մեզ հերթական դավադիր կապիտուլյացիային՝ հրաժարվելով Արցախի խնդրից, նա դավաճան է փաստերով»,- ասաց Ա. Աշոտյանը

Անդրադառնալով Փաշինյանի կոնկրետ հայտարարություններին, նշեց, որ նա խոսում է այն մասին, որ եթե Արցախի ադրբեջանական բնակիչները պետք է վերադառնային Արցախ կամ պետք է մասնակցեին հանրաքվեի, ապա դա չէր նշանակի, որ Արցախը պետք է լինի հայկական։

«Կատարյալ անասունություն է։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում տեղի է ունեցել անկախության հանրաքվեն, մոտ 76 տոկոսը հայազգի բնակիչներ էին, մոտ 21-22 տոկոսը՝ ադրբեջանցիներ, մնացածը՝ ռուսներ, քրդեր և այլ ազգային փոքրամասություններ։

Արցախն 1991 թվականին հռչակել է իր անկախությունը՝ ունենալով 21-22 տոկոսանոց ադրբեջանական բնակչություն։ Երբ այս տհասը խոսում է այն մասին, որ եթե ադրբեջանցիներն այդ համամասնությամբ մասնակցեին հանրաքվեի, ապա Արցախը այլևս հայկական դիտվել չէր կարող, կատարյալ անբարոյականություն է, որովհետև 1991 թվականին ադրբեջանական համայնք կոչվածը չգնաց քվեարկության՝ ունենալով քվեարկության իրավունք, հայազգի մեծամասնությունը հռչակեց Արցախն անկախ։

Երբ Նիկոլ Փաշինյանն այսօր այս ապուշությունը դուրս է տալիս, նա դա դիտավորյալ է անում՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին, ՀՀԿ-ական գործիչն ասաց. «Այ տղա, եթե ասում ես հիմնարար սկզբունքները, Սերժի թողած ժառանգությունն այնպիսին էր, որ Արցախն այլևս չպետք է լինի Հայաստանի կազմում, կառավարությանդ վերջին ծրագրում ինչո՞ւ ես գրել, որ Հայաստանը պետք է վիզ դնի, որ Արցախյան հակամարտությունը կարգավորվի հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում է՝ Սերժ Սարգսյանը վատ ժառանգություն է թողել, մյուս կողմից այսօր կախվում է ՀՀ երրորդ նախագահի թողածից։

Ա. Աշոտյանի խոսքով, Արցախյան հարցում աղետ եղել է 2018 թվականի ապրիլին, երբ «նման անբորայական մարդը եկավ Հայաստանում իշխանության»։

«Աղետը դա է», - ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը։

Արմեն Աշոտյանն ասաց, որ հետևել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ասուլիսին։

«Առաջին տպավորությունս այն է, որ ևս մեկ անգամ արձանագրեցի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից տրվող գնահատականների վերաբերյալ մենք ունենք գրեթե 95-96 տոկոսանոց համընկնում։ Սա բարձր ցուցանիշ է, վկայում է որ քաղաքական ընդդիմադիր դաշտում կա ներուժ, որը հնարավոր է պոտենցել։

Երկրորդ՝ արձանագրեցի Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ եթե լինեն քաղաքական ուժեր, դերակատարներ, որոնք իրենից կամ իրենցից լավ կարող են իշխանափոխություն կազմակերպել, պատրաստ է աջակցել։

Կարևոր է, որպեսզի մենք դուրս գանք անձերի քաղաքականությունից և վերադառնանք սուվերենության վերականգնման քաղաքականություն»,- ասաց Աշոտյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS