TOP նոր
» » » Հայաստանցի պաշտոնյաները դեռ արձակուրդից չեկած՝ արձակուրդ են գնում

Հայաստանցի պաշտոնյաները դեռ արձակուրդից չեկած՝ արձակուրդ են գնում

6-01-2022, 11:57 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
6 Հունվար 2022, 11:57 - NovostiNK
Հայաստանցի պաշտոնյաները դեռ արձակուրդից չեկած՝ արձակուրդ են գնում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 7-12-ը ներառյալ կլինի արձակուրդում։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։ Վահրամ Դումանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նրա տեղակալ Արայիկ Խզմալյանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին էլ տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2022 թվականի հունվարի 7-ին: Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 6-ը ոչ աշխատանքային է։

Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։

Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանն ավելի երկար է ցանկացել հանգստանալ՝ մեկ ամիս։

Նրան տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 19 աշխատանքային օր, և 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր՝ 2022 թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը ներառյալ:

Ուշագրավ է, որ արձակուրդ տրամադրելու որոշումների ներքո ստարագրած Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստը սկսել էր ոչ աշխատանքային օրերի կրճատման մասին խոսքով՝ այդ որոշումը որակելով արդարացի։

Նա ասել էր. «Ի վերջո, կայացրինք այս որոշումը՝ որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք՝ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություն անել»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS