TOP նոր
» » » Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան

Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան

17-01-2022, 09:21 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
17 Հունվար 2022, 09:21 - NovostiNK
Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների և համակիրների հետ: Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և ներքաղաքական հարցերի մասին։

Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:

Սիրելի հայրենակիցներ.

առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում:

Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի»,- գրել է Ի. Սաղաթելյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS