TOP նոր
» » » Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի

Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի

24-05-2022, 09:43 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
24 Մայիս 2022, 09:43 - NovostiNK
Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի

«Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ ելույթ ունենալով ԱԳ նախարարության շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները շրջափակել են ԱԳ նախարարության շենքի բոլոր մուտքերը։ Դրանք ավելի քան 40 րոպե փակ են։

«Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային։ Ամիսներ, օրեր շարունակ մենք բ երում ենք ձեզ ապացույցներ, վերլուծություններ, փաստեր, և ահա երկու օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը, նրան սպասարկող դավաճան Արարատը և այլ դավաճան արարածներ համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան վտանգված է, Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից»,-ասաց նա։

Աշոտյանը նշեց՝ դավաճանի խարանը դաջվելու է բոլոր այն մարդկանց գերդաստանների ճակատին, որոնք սպասարկում են այս իշխանությանն ու դրա գործողություններին։

«Ես հիշում եմ ժամանակներ, երբ ԱԳ նախարարությունը ներկայացնում էր Հայաստանը։ Ես հիշում եմ ժամանակներ, երբ ԱԳ նախարարությունն ամրագրում էր մեր բանակի հաղթանակները։ Բանակը հաղթում էր ռազմաճակատում, դիվանագետները՝ արտաքին ճակատում։ Եվ այս հենսայուներով կանգուն էր Հայաստանը, կանգուն էր Արցախը։ Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի, այստեղ աշխատող հայրենասեր մարդիկ վաղուց լքել են այս գործը, այս շենքը»,-ասաց նա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS