TOP նոր
» » » Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան

Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան

24-05-2022, 09:44 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
24 Մայիս 2022, 09:44 - NovostiNK
Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան

«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում»,- ԱԳ նախարարության շենքի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը։

Նա դիմելով ԱԳՆ դիմաց հավաքված քաղաքացիներին՝ հարցրեց, թե արդյո՞ք իրենց պետք է նման իշխանություն։

«Ոչ, ոչ»,- եղավ արձագանքը։

«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացվում է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան «համաձայնությամբ» արդեն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով, այն հայրենակիցները, ովքեր դեռ չեն զարթնել, չեն պատկերացնում. թե մենք ուր ենք հասել։

«Սա ամենավատից էլ վատ է։ Դրա համար պետք է էլ ավելի համախմբենք, միասնական լինենք ու գնանք մինչև վերջ։

Մենք մեր պայքարը դիտարում ենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու մեր պայքարում ոչ մի հետքայլ չենք անելու»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS