TOP նոր
» » » Փաշինյանին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան

Փաշինյանին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան

24-05-2022, 09:46 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
24 Մայիս 2022, 09:46 - NovostiNK
Փաշինյանին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․

«Բրյուսելում ոչ մի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ ներպետական վավերացման գործընթացով չի անցել։ Ադրբեջանի, որևէ այլ երկրի և միջազգային կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։ Բոլոր ազգակործան փաստաթղթերը ստորագրել և պայմանավորվածությունները ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Դրանք նա կարող է կյանքի կոչել, քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին։ Նրան վռնդելուց հետո, Հայաստանը չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելն օրհասական և կենսական խնդիր է։ Նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է։ Նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումն աղետ է մեր պետության և ժողովրդի համար։ Մեկ օր շուտ, մեկ ժամ շուտ նա պետք է վռնդվի և դրանով իսկ կանխվի մեր պետության վերջնական կործանումը։

Պետք է անցնել առավել վճռական գործողությունների։ Անհրաժեշտ է բոլորիս ուժն ու միասնությունը։ Մեր լռությունը, պասիվությունը, անտարբերությունը պատմական մեղք է, որի համար որևէ բացատրություն չի կարող գտնվել ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS