TOP նոր
» » » Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին, ասում էի՝ ինչու եք խփում, թուրքի գերի եք բռնե՞լ. պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյան

Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին, ասում էի՝ ինչու եք խփում, թուրքի գերի եք բռնե՞լ. պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյան

27-05-2022, 15:42 Դիտումներ: Քաղաքական, Իրավունք, ՕՐՎԱ ԹԵՄԱ
27 Մայիս 2022, 15:42 - NovostiNK
Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին, ասում էի՝ ինչու եք խփում, թուրքի գերի եք բռնե՞լ. պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյան

ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներն ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց բողոքն ուղղված է նրան, որ մայիսի 17-ին Պուշկինի փողոցում կարմիրբերետավորների կողմից պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, ու թեև հաղորդում ներկայացվել է, պահանջում են պատժել մեղավորներին, սակայն որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ։

Լրագրողների հետ զրույցում Արայիկ Մուրադյանը պատմեց, թե ինչպես է եղել դեպքը. «Մայիսի 17-ին Պուշկինի փողոցով երկու տղաներիս հետ քայլում էի, տեսա, որ ոստիկանության մեքենայի մեջ իմ զինակից ընկեր փոխգնդապետ Առաքելյանն է, որը զոհվածի ծնող է: Նրան բերման էին ենթարկում: Խնդրեցի տղաներին իջեցնել նրան մեքենայից՝ ասելով, որ զոհվածի ծնող է: Ինձ ասացին՝ «գնա ստեղից, արա»: Ես էլ պատասխանեց, որ «արա» չի, դիմացդ գնդապետ է կանգնած: Արձագանքեցին՝ մենք էլ գնդապետ ...անող ենք, չեմ ուզում պարզ ասել։ Հետո ասացին՝ սրան տարեք: Ես ասացի՝ նորմալ պահեք ձեզ, այս ինչ դրսևորում է։ Սկսեցին խփել, մեշոկի նման շպրտեցին մեքենայի մեջ, մանրմնական վնասվածքներ ստացա։ Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին: Ասում եմ՝ ինչու եք խփում, թուրքի գերի եք բռնե՞լ։

Տարան բաժնին, մի քանի ժամ անց բաց թողեցին»:

Հիշեցնենք, որ բանակի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության պահեստազորի բարձրաստիճան սպաները պահանջել են քրեական գործ հարուցել մայիսի 17-ին Երևան քաղաքում պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի մի խումբ ծառայողների կողմից կիրառված բռնության, ծեծի, ֆիզիկական հաշվեհարդարի, մարդկային և սպայական արժանապատվությունը վիրավորելու փաստի առթիվ և քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի և հանցանք կատարած ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ։

Ա.Մուրադյանն ասաց, որ մինչև հիմա որևէ քննություն չի եղել։

«Այսօր լսելով, որ մենք ուզում ենք հայտարարություն անել ուղղված ԱԱԾ-ին և գլխավոր դատախազությանը, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ինձ հրավիրել են իրենց մոտ: Ասացին, որ ծառայողական քննություն է նշանակված։ Մենք պահանջում ենք քրեական գործ հարուցել, մեղավորներին պատժել, դադարեցնել կարմիր բերետավորների գործունեությունը, որոնք ժողովրդի հետ դաժան են վերաբերվում առանց որևէ հիմնավոր պատճառի»,-ասաց Ա. Մուրադյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ բանակը մեր երկրում 30 տարի եղել է փայփայանքի առարկա, բանակի նկատմամբ այլ է եղել վերաբերմունքը, իհարկե, հաշվի առնելով նաև բոլոր բացասական տարրերը։

«Այս իշխանությունը ոտնատակ տվեց մինչև պատերազմը և հիմա էլ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS