TOP նոր
» » » Մարդկանց հետ, ում համար ամեն ինչ բիզնես է, փող՝ Հայրենիքի մասին որևէ բան խոսելն անիմաստ է․ Աբրահամյան

Մարդկանց հետ, ում համար ամեն ինչ բիզնես է, փող՝ Հայրենիքի մասին որևէ բան խոսելն անիմաստ է․ Աբրահամյան

30-06-2022, 09:18 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Մարդկանց հետ, ում համար ամեն ինչ բիզնես է, փող՝ Հայրենիքի մասին որևէ բան խոսելն անիմաստ է․ Աբրահամյան

30 Հունիս 2022, 09:18 - NovostiNK
«Եթե այստեղ լինեին մեր իշխանության ներկայացուցիչները շատ ավելի վառ գույներով կներկայացնեին այն խայտառակությունը, որը կա մեր շուրջ։ Մենք փորձում ենք բավականին սուր կետեր շրջանցել։ Յուրաքանչյուր ձևակերպման մեջ փորձում ենք տեսնել, թե արդյոք անվտանգության տեսանկյունից մեզ խոցելի չենք դարձնում։ Բայց նույնիսկ սա իրավիճակը որևէ ձև չի կարող փոխել»,- «Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը բավականին ինտեսիվ ինչպես Քարվաճառի, այնպես էլ՝ Քաշաթաղի հատվածում ոչ միայն առաջնագիծն է կահավորել, այլև ուժեղացրել և ապահովել է երկրորդ գիծը, լրացուցիչ հրետանի է բերում տեղակայում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկացած խնդիր կամ հավակնություն, որը ներկայացվում է Հայաստանին կարող է լուծել ուժի կիրառման ճանապարհով և այս ուղղությամբ միջոցառումներ այսօր իրականացնում է։

Բայց մյուս կողմից ունենք ՀՀ իշխանություն, որին հարցնում ենք,թե Բերձորն ինչի եք հանձնում, ասում են՝ բերձորցիների բնակարանային հարցերը կլուծենք, Աղավնոյին էլ՝ Արցախի իշխանությունները կլուծեն։

Մենք խոսում ենք Հայրենիքի կորստի մասին, իսկ իրենց համար այս ամեն ինչը պրոեկտվում է փողի, կենցաղի, ստամոքսի հետ։ Սա ցույց է տալիս այն էությունը, որն ունեն այս իշխանությունները»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը նշում է, որ չկա քաղաքական պայքար և խոսք։

«Մենք առնչվում ենք մարդկանց հետ ում համար ամեն ինչ բիզնես է, փող և հայրենիքի մասին որևէ բան խոսելն անիմաստ է։ Բացի նրանից , որ իրենք են բովանդակության մեջ այդպիսին, ստեղծել են քարոզչական իրականություն, որը դարձել է մի մասի առօրեան։ Նրանք դրա հաշվին կարողանում են թաքցնել իրականությունը և հասարակության մի հատվածում սերմանել այն անբովանդակ, ստամոքսային տրամաբանությունը ինչը մեզ տանում է վերջնական կործանման»,- շարունակեց Աբրահամյանը։

Քաղաքական գործիչը միևնույն ժամանակ նկատում է, որ այն ինչ եղել է 100 տարի առաջ, ինչի մասին կարդացել ենք նաև դասագրքերում, այսօր կրկնվում է մեր աչքի առջև։

«Այս ամենը պետք է կանգնեցնել։ Հասարակությունը պետք է գիտակցի, որ սա միայն Արցախի կորուստը չի լինելու, միայն Սյունիքի կորստին չի բերելու, Աստված չանի՝ գա մի օր, որ որևէ նկուղում քննարկենք, թե ինչպես ստացվեց, որ Երևանը հրթիռակոցվեց, թուրքը եկավ, մտավ Երևան։ Սա սպառնալիք է, որը կարող է կարճ ժամանակ հետո գալ և սպառնալ Հայաստանին։ Այս մասին բաց տեքստով խոսում են և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում։

Այս իշխանությունը պետք է հեռանա։

Սա զուտ ձևակերպում չէ, քանի որ առանց դրա գլորումը դեպի ձոր կանգնեցնել չենք կարող»,- եզրափակեց Աբրահամյանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS