TOP նոր
» » » Դեսպան. անհրաժեշտ է միավորել Հայաստանի ու Սփյուռքի ողջ ներուժը ադրբեջանական քարոզի դեմ պայքարելու համար

Դեսպան. անհրաժեշտ է միավորել Հայաստանի ու Սփյուռքի ողջ ներուժը ադրբեջանական քարոզի դեմ պայքարելու համար

3-11-2013, 17:57 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
Դեսպան. անհրաժեշտ է միավորել Հայաստանի ու Սփյուռքի ողջ ներուժը ադրբեջանական քարոզի դեմ պայքարելու համար
3 Նոյեմբեր 2013, 17:57 - NovostiNK
Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է շատերին, այդ թվում նաեւ Հայաստանին: Այդ մասին հայտնել է արտակարգ ու լիազոր դեսպան, «Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նոյեմբերի 4-ին Երեւան կատարելիք այցը ու ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հնարավոր տեղաշարժերը:

«Իհարկե, ցավալի է գիտակցել այս փաստը, քանի որ ցանկացած կոնֆլիկտ վաղ թե ուշ պետք է կարգավորվի: Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող թշնամանքը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ադրբեջանը իր քաղաքացիների շրջանում հայերի հանդեպ կենդանաբանական ատելություն է տարածում»,- նշել է Արման Նավասարդյանը: Սակայն, նրա խոսքով, դա անթույլատրելի է. չէ՞ որ տարածաշրջանում պետք է ապրեն երկու ժողովուրդները, նրանց երեխաներն ու թոռները:

«Ադրբեջանական զանգվածային տոտալ քարոզը շատ է բարդացնում մեր դրությունը, այդ տեսակետից մենք զիջում ենք: Այս պահին պետք է միավորել Հայաստանի ու Սփյուռքի ողջ ներուժը, որպեսզի հնարավոր լինի ուղղել իրավիճակը»,- կարծում է արտակարգ ու լիազոր դեսպանը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կժամանեն նոկեմբերի 4-ին: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ միջնորդները Բաքվում կլինեն նոյեմբերի 3-ին: Դեռ հայտնի չէ, կլինի արդյոք այց Լեռնային Ղարաբաղ, թե ոչ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS