TOP նոր
» » » Կորյուն Նահապետյանը հաստատել է

Կորյուն Նահապետյանը հաստատել է

18-10-2013, 11:20 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
18 Հոկտեմբեր 2013, 11:20 - NovostiNK
Կորյուն Նահապետյանը հաստատել էԱզգային ժողովի պաշտպանու­թյան, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը երեկ հաստատել է «Հայկական ժամանակ»-ի տեղե­կությունները, որ նոյեմբերին 29-ին Վիլնյուսում ԵՄ Ասոցացման և խո­րը և ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն պար­զապես մի հռչակագիր է ստորագրվելու, որի բովանդակությունը անցած չորս տարիների ընթաց­քում Եվրամիության հովանու ներ­քո իրականացված ծրագրերն են լինելու:

«Խոսքն այդ փաստաթղթե­րի ստորագրման մասին չէ, այլ եր­րորդ փաստաթղթի մասին, որով կհաստատվեն բանակցություննե­րի այն արդյունքները, որ մենք ունե­ցել ենք վերջին չորս տարիների ըն­թացքում, և դա շատ լավ հիմք կհանդիսանա հետագայում Եվրո­պական երկրների հետ հարաբե­րությունները խորացնելու համար արդեն նոր իրողությունների համա­տեքստում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտա­րարել է հանրապետական պատ­գամավորը՝ նշելով, որ խոսքը փո­խըմբռնման հուշագրի մասին է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS