TOP նոր
» » » Երևանում հիմնադրվել են մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաներ

Երևանում հիմնադրվել են մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաներ

4-06-2014, 12:14 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
4 Հունիս 2014, 12:14 - NovostiNK
Երևանում հիմնադրվել են մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաներ
Երևանում աշխատանքներն է սկսել ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ անցկացվող Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:

Այս միջոցառմամբ նշանավորում է նաև 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը:

Ոլորտի մասնագետների գնահատմամբ, այս ծրագիրը խիստ արժեքավոր ներդրում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, դրանում երիտասարդության ներգրավածության մեծացման, ոլորտը միջազգային լավագույն փորձի հիման վրա զարգացնելու գործում:

Ամենամեծ ձեռքբերումը համարվում է ծրագրի արդյունքում տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաների հիմնադրումը: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմքի վրա ստեղծվել են որմնանկարների, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ կտավի/պաննոյի վրա արված նկարների, Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման լաբորատորիան:

Ծրագրի շրջանակներում Հայաստան են բերվել հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման գործում կիրառվող բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ, որոնք ծրագրի ավարտին հատկացվելու են տեղական հաստատություններին:

Ծրագրի կարևորագույն առաքելություններից էին Երևանի Ճարտարապետական և շինարարություն պետական ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանների համագործակցությամբ ընթացող վարպետության դասընթացները, որոնց մեջ առանձնահատուկ են վերականգնող-ճարտարապետների, շինհրապարակի ղեկավարների վերապատրաստման դասընթացները:

Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանի և արտերկրի մշակութային ժառանգության պահպանման և ընդլայնման նոր սահմանները` ելակետ հանդիսանալով ապագա հետազոտությունների և ծրագրերի համար, ինչպես նաև նպաստելով տարբեր փորձագետների և կազմակերպությունների միջև բազմառարկայական կապերի և համագործակցության ձևավորմանը:

Գիտաժողովը կմիավորի գիտաշխատողների, մասնագետների, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության ոլորտում քաղաքականություն իրականացնողներին, ովքեր կներկայացնեն, կքննարկեն հնագիտական, ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգությանն ու միջավայրին վերաբերող հիմնահարցերն ու դրանց զարգացման ուղիները:

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:

Նշենք, որ Թորոս Թորամանյանի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. հոբելյանական միջոցառումների օրացույցում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS