TOP նոր
» » » Հայաստանի տարածքում գրանցվել են երկրաշարժեր

Հայաստանի տարածքում գրանցվել են երկրաշարժեր

7-07-2014, 09:59 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Հայաստանի տարածքում գրանցվել են երկրաշարժեր
7 Հուլիս 2014, 09:59 - NovostiNK
Այսօր, ժամը 03.39-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Այս մասին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

Նույն աղբյուրի համաձայն, հուլիսի 6-ին, ժամը 11.38-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.750 և արևելյան երկայնության 44.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS