TOP նոր
» » » Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ փողոցը. Պահանջում են հանդիպել վարչապետին

Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ փողոցը. Պահանջում են հանդիպել վարչապետին

16-10-2014, 13:10 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
16 Հոկտեմբեր 2014, 13:10 - NovostiNK
Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ փողոցը. Պահանջում են հանդիպել վարչապետին
Քիչ առաջ Եկմալյան փոողոցի նախկին բնակիչները փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Նրանք բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով իրենց բնակարանները:

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Եկմալյանի փողոցի նախկին բնակիչներից Անահիտ Պողոսյանն ասաց, որ ութ տարի է, ինչ մնացել են անտուն:

«Մեր սեփական տները քանդել են, 8 տարի ա՝ տուն չեն տալիս: Երբ քանդեցին, խոստացան, որ 2 տարվա ընթացքում շենք կսարքեն, սակայն մինչև հիմա տուն չեն տվել, մնացել ենք անտուն: Քաղաքապաետարանն է քանդել, «Նարեկ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանին հանձնարարվել էր շենք կառուցել, տեղում պետք է շենք կառուցեր, սակայն այդ տարածքում շենքը մնաց կիսակառույց»,- ասաց Ա. Պողոսյանն ու ավելացրեց, որ ինքը վճարել է 72 հազար դոլար:

Այս պահին, ինչպես հայտնում է մեր թղթակիցը, բնակիչները Կառավարության մուտքի մոտ են, ցանկանում են հանդիպել վարչապետին:


Աղբյուրը՝ Aysor.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS