TOP նոր
» » » ՆՈւՌ ծրագիրն ընդարձակվում է և ներմուծում նոր տեխնոլոգիա

ՆՈւՌ ծրագիրն ընդարձակվում է և ներմուծում նոր տեխնոլոգիա

24-10-2014, 14:36 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
24 Հոկտեմբեր 2014, 14:36 - NovostiNK
7100 անձնական համակարգիչ արդեն բաշխվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի երեխաներին
ՆՈւՌ ծրագիրն ընդարձակվում է և ներմուծում նոր տեխնոլոգիա
ՆՈՒՌ ծրագիրը մեծացնում է իր գործունեության աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր XO համակարգիչները բաշխվում էին են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին, ապա այս տարի արդեն ՆՈւՌ ծրագիրն ընդարձակել է աշխարհագրությունը և այժմ ընդգրկում է 6 նոր շրջաններ. Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի:
Դրանից բացի 2014 -2015 ուսումնական տարին ՆՈւՌ Ծրագիրը նշում է նաև մեծ տեխնոլոգիական ցատկով. 1-ինից 4-րդ դասարանցիներին հանձնված XO տիպի դյուրակիր համակարգիչներից բացի, Ստեփանակերտի և Շուշիի 6-րդ դասարանցիներին են հանձնվում Class Mate տիպի համակարգիչներ:
Class Mates տիպի համակարգիչները նախատեսված են պատանեկություն ոտք դնող աշակերտների համար: Class Mates-ը գործում է Windows 8 –ի հիման վրա, ինչ թույլ է տալիս կրթության մաքսիմալիզացում` ապահովելով տեքստերի մշակիչներով, աղյուսակների կազմման, աշխատանքների գեղարվեստական ներկայացման, տեսանյութերի ու խաղերի ստեղծման, ինչպես նաև համացանցում մեծ արագությամբ նավարկելու հնարավորություններ: ՆՈւՌ ծրագիրն ընդարձակվում է և ներմուծում նոր տեխնոլոգիա
Նոր համակարգչն ունի նաև ստեղծագործական ջիղը խթանող ու դրա զարգացմանը նպաստող հնարավորություններ. Նկարելու և գունավորելու միջոցներ, համացանցային տեսախցիկ` ձայնագրիչով, որոնք թույլ են տալիս երեխաներին արտահայտվել և շփվել տեսողական դաշտում, թույլ է տալիս լուսանկարել ու տեսագրել, հետագայում այդ նյութերը խմբագրել: Բացի այդ, տալիս է նաև ընթերցանության միջոցներ, որ կօգնեն աշակերտներին սովորել ու բարելավել իրենց կարողությունները:
Արդեն ԼՂՀ-ում և ՀՀ-ում 7100 երեխա ստացել է նոր համակարգիչ, որից 750-ը Class Mate տիպի, որոնք բաժանվել են Ստեփանակերտի և Շուշիի 6-րդ դասարանցիներին:
Նախքան համակարգիչների հանձնումն իրականացնելը անցկացվել են դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
ՆՈւՌ ծրագիրն ընդարձակվում է և ներմուծում նոր տեխնոլոգիա
ՆՈւՌ ծրագրի մասին

ՆՈւՌ ծրագրի միտքը հղացել է Էդուարդո Էռնեկյանը, հիմնվելով «մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» գաղափարի վրա: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է, որը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտում եւ կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Ծրագիրը հայերենում կոչվեց Նոր Ուսումնական Ռազմավարություն` ՆՈւՌ հապավումով: Այն 2011թ-ից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի կողմից, ԼՂ Հանրապետության կառավարության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) hամագործակցությամբ:
ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապն ապահովելուց հետո, հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներում ևս: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:
Այս նախաձեռնությունը ոչ միայն բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում, այլեւ նպաստում է երեխաների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանն ու նրանց շփմանն աշխարհի հետ:
“Միջազգային համայնքը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի և տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այնտեղ ծնվող և ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն և ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ ՆՈՒՌ-ի միջոցով լրացնել բացը և Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը”, նշում է պարոն էռնեկյանը:
ՆՈՒՌ-ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը` ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում:
ՆՈւՌ–ի նպատակն է նաև նախապատրաստել կրթության ոլորտի մասնագետներին` առաջարկելով նրանց համակարգիչները դասարաններում արդյունավետ կիրառելու մանկավարժական նոր մեթոդներ: Դյուրակիր համակարգիչները, միաժամանակ և պատուհան են դեպի արտաքին աշխարհ, և թե միջոց են միտքը զարգացնելու համար: Համակարգիչը հիանալի միջոց է հետազոտելու, փոխգործակցելու և ինքնուրույն «սովորելով սովորելու» համար:

ՆՈւՌ –ի հետ կարող եք կապվել.
[email protected]
http://www.nurarmenia.org
Facebook.com/NUR.NewEducationalStrategy

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS