TOP նոր
» » » Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին

9-01-2015, 16:55 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին
9 Հունվար 2015, 16:55 - NovostiNK
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են տասներկու անձինք: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

«Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին:
Խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական սարսափելի գործողությունը և բռնությունը, որ գործադրվել է Քրիստոնյա աշխարհի համար այս սրբազան օրերին», - ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հորդորել է միջազգային հանրությանը դատապարտել ահաբեկչության բոլոր դրսևորումները` հանուն աշխարհում արդարության, խաղաղության և կայունության ամրապնդման:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS