TOP նոր
» » » Այս տարի օդի ջերմաստիճանը հազվադեպ ամիսների է եղել նորմայի սահմաններում. Սուրենյան

Այս տարի օդի ջերմաստիճանը հազվադեպ ամիսների է եղել նորմայի սահմաններում. Սուրենյան

29-12-2016, 13:43 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
29 Դեկտեմբեր 2016, 13:43 - NovostiNK
Այս տարի օդի ջերմաստիճանը հազվադեպ ամիսների է եղել նորմայի սահմաններում. Սուրենյան

«Կլիմայական առումով ունեցել ենք բավականին վայրիվերումներով տարի, և տեղումների քանակը, և օդի ջերմաստիճանը հազվադեպ ամիսներին, որ եղել են նորմայի սահմաններում: Սովորաբար կամ եղել են նորմայից բարձր, կամ ցածր»,-այսօր լարագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա եղանակային դրսևորումներն ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի փետրվարի ունեցել ենք անոմալ տաք եղանակ, երբ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը հասավ մինչև + 18-ից +20 աստիճան. «Մարտի սկզբին արձանագրվեց պտղատուների վաղաժամ ծաղկում, այնուհետև մարտի երրորդ տասնօրյակում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված նկատվեց օդի ջերմաստիճանի կտրուկ անկում, և Արարատյան դաշտում ու հանրապետության մյուս հովտային շրջաններում արձանագրվեցին ցրտահարումներ, այնուհետև դրանց հաջորդեց շատ խոնավ ապրիլն ու մայիսը, հետո շատ խոնավ հունիսը, հուլիսը, նորմայից ցածր ջերմային ֆոնը, կրկնապատիկ ու եռապատիկ շատ տեղումների քանակը: Արձանագրվեցին բավականին ինտենսիվ կարկտահարություններ: Այնուհետև հաջորդեց շատ շոգ և չոր օգոստոսը»:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում +38-39 աստիճան էր, իսկ առանձին օրեր մինչև +40 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր էր մոտ 4-5 աստիճանով:

«Սեպտեմբերը, հոկտեմբերը եղել են նորմայի սահամններում, նոյեմբերը մի փոքր ավելի սառն էր, իսկ դեկտեմբերը կլիմայական նորմայից ցածր էր 4-5 աստիճանով: Մենք կանխատեսել էինք, որ այս դեկտեմբերն ու ընդհանրապես այս ձմեռը լինելու է կլիմայական շատ մեծ շեղումներ: Մինչև դեկտեմբերի 14-ը ունեցանք շատ բարր ջերմային ֆոն, դեկտեմբերի 13-ին գրանցեցինք մինչև +11 աստիճան տաքություն, այնուհետև դեկտեմբերի 14-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեց առատ ձյուն և օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ից սկսեց նվազել: Ամենացածր ջերմաստիճանները գրանցվեցին դեկտեմբերի 19-20-ն ընկած ժամանակաշրջանում, Աշոցքի հատվածում գրանցվեց մինչև -30 աստիճան ցուրտ, Գյումրի, Ապարան, Հրազդան, Վարդենիս հատվածներում օդի ջերմաստիճանը գիշերը հասավ մինչև -28-ից մինչև -30-ի, Երևանի ցածրադիր գոտում և Արարատյան դաշտավայրում գրանցվեց մինչև -20-22 աստիճան սառնամանիք, իսկ բարձրադիր գոտում չնվազեց -16-17 աստիճանից»,-մանրամասնեց մասնագետը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS