TOP նոր
» » » Սեյսմոլոգ. Այսօրվա դրությամբ անոմալ մեծ փոփոխություններ չունենք, որ անհանգստանանք

Սեյսմոլոգ. Այսօրվա դրությամբ անոմալ մեծ փոփոխություններ չունենք, որ անհանգստանանք

24-10-2013, 00:44 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
Սեյսմոլոգ. Այսօրվա դրությամբ անոմալ մեծ փոփոխություններ չունենք, որ անհանգստանանք
24 Հոկտեմբեր 2013, 00:44 - NovostiNK
Թույլ և միջին ուժգնությամբ երկրաշարժեր Հայաստանում միշտ էլ լինում են, իսկ անոմալ փոփոխություններ այս պահին չկան: Panorama.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ԱԻՆ սեյսմիկ պահպանության ծառայության ավագ սեյսմոլոգ Սոս Մարգարյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ Սպիտակի և Գյումրու մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժերին:

«Մենք այսօրվա դրությամբ չունենք անոմալ մեծ փոփոխություններ, որ անհանգստանանք: Եթե մենք ունենում ենք անոմալիաներ, անոմալ դաշտերի փոփոխություններ և այլն, վերլուծություն ենք անում, փորձում ենք գնահատական տալ: Բայց այսօր նման բան չկա, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց մասնագետը:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին 3.0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիսում էր: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել էր 4 բալ, այն Արթիկ և Գյումրի քաղաքներում զգացվել էր 3 բալ ուժգնությամբ: Այս երկրաշարժին հաջորդ օրը հետևել էր 2.5 մագնիտուդով ցնցում:

Իսկ հոկտեմբերի 19-ին Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք էլ տեղի էր ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել էր 3-4 բալ: Գյումրիում այն զգացվել էր 2-3 բալ ուժգնությամբ:


Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS