TOP նոր
» » » «Արաքս» թռչնաֆաբրիկայից 18 միլիոն դրամի ձու են գողացել

«Արաքս» թռչնաֆաբրիկայից 18 միլիոն դրամի ձու են գողացել

1-12-2013, 12:05 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
1 Դեկտեմբեր 2013, 12:05 - NovostiNK
«Արաքս» թռչնաֆաբրիկայից 18 միլիոն դրամի ձու են գողացելԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ընթանում է Գևորգ և Վարդան Մկրտչյանների, Հովհաննես Մկրոյանի, Սարիբեկ Մկրտչյանի և Դավիթ Հաբեթյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Գևորգ Մկրտչյանը 2013 թվականի հունվարի 8-ից աշխատել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գործող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում՝ որպես ձվի տեսակավորման արտադրամասի բանվոր: Փետրվարին թռչնաֆաբրիկայից գողություն կատարելու վերաբերյալ նա համաձայնության է եկել իր եղբոր՝ Վարդանի, համագյուղացի Հովհաննես Մկրոյանի հետ:

Նրանք իրենց հանցավոր մտադրության մասին հայտնել են թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակից Դավիթ Հաբեթյանին, ով խոստացել է տեղեկատվություն տրամադրել, վերացնել խոչընդոտները, պարտակել հանցագործությունը:

Պայմանավորվել են նաև Ջրարբի գյուղի բնակիչ Սարիբեկ Մկրտչյանի հետ, ով խոստացել է իրացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված «դասական» գողոնը՝ ձուն:

Փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ 2013 թվականի փետրվարի կեսից մինչև մարտի 17-ը Մկրտչյան եղբայրներն իրենց մեքենաներով Հ. Մկրոյանի հետ Դ. Հաբեթյանի հերթապահության օրերին մեկնել են թռչնաֆաբրիկա, պարսպի վրայից անցնելով՝ ապօրինի մուտք են գործել ընկերության տարածք, հանել ձվի տեսակավորման արտադրամասի խոհանոցի պատուհանի ճաղավանդակը, մուտք գործել արտադրամաս, հափշտակել 18 միլիոն դրամ արժողության 890 արկղ ձու:

Գողոնը տեղափոխել են Սարիբեկ Մկրտչյանի տան բակ, վերջինս այն իր մեքենայով տեղափոխել է Երևան և իրացրել:

Յուրաքանչյուրը ստացել է իրեն հասանելիք գումարը և ծախսել անձնական կարիքների համար:

Գևորգ և Վարդան Մկրտչյանները և Հովհաննես Մկրոյանը մեղադրվում են գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Դավիթ Հաբեթյանն ու Սարիբեկ Մկրտչյանը՝ գողությանն օժանդակելու համար՝ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS