
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն:
Անցյալ տարի Երևանի ավագանին «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրել էր համայնքին պատկանող տարածքը, որը «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել եւ կահավորվել է: Այստեղ նախատեսված է ապահովել տարեկան 200 երևանաբնակ երեխաների ներառական ժամանցը՝ համատեղելով վերականգնողական թերապիաներն ու հետաքրքիր խաղերը:
«Շնորհակալ եմ այս գործի մեջ ներգրավված մարդկանց ու կազմակերպություններին: Բոլորդ մեծ գործ եք անում»,- գրել է քաղաքապետը:


