TOP նոր
» » » Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

29-11-2020, 12:21 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
29 Նոյեմբեր 2020, 12:21 - NovostiNK
Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն


Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց մտավորականների, արվեստագետների նախաձեռնած երթը, որին մասնակցում են նաև սովորական քաղաքացիներ, անհետ կորածների և ռազմագերիների հարազատները:

Նրանք պատրաստվում են երթով շարժվել Երևանում գտնվող այլ երկրների դեսպանատներ և միջազգային կառույցներ ու կոչ անել դեսպանատներին, կառույցներին, որ նրանք Ադրբեջանին ստիպեն, որ այդ երկիրը վերադարձնի հայ ռազմագերիներին և հայ զինվորների դիակները Հայաստանին:

Առաջին դեսպանատունը, որ նրանք այժմ գնում են, Ռուսաստանի Դաշնությանն է: Սա պայմանավորում են նրանով, որ Ռուսաստանը անկյունաքարային դեր ունի Ղարաբաղյան հակամարտության գործում: Նրանք պատրաստվում են նամակ հանձել ՌԴ դեսպանին:

Երթի մասնակիցները իրենց ձեռքերում պահում են հայ զոհված զինվորների լուսանկարները:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 28-ին, մտավորականները և արվեստագետները հավաք էին հրավիրել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Նրանք այնտեղ կոչ արեցին համայն հայությանը նամակներ ուղարկել այն երկրների կառավարություններին, պետական կառույցներին, որոնք կարող են Ադրբեջանին պարտավորեցնել կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունները: Այդ կետերից մեկը հայ ռազմագերիներին և զոհվածների դիակները վերադարձնելն է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS